Ալեքսեյ Առստամյան
Արտաքին տեսք
Ալեքսեյ Արկադիի Առստամյան | |
---|---|
28 օգոստոսի, 1967 - 16 օգոստոսի, 1992 | |
Ծննդավայր | Բաքու |
Մահվան վայր | Մեհմանա, Մարտակերտի շրջան |
Զորամաս | 7-րդ մոտոհրաձգային վաշտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Ալեքսեյ Առստամյան (28 օգոստոսի, 1967, Բաքու - 16 օգոստոսի, 1992, Մեհմանա, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Առստամյանը ծնվել է 1967 թ. օգոստոսի 28-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, պրոֆտեխուսումնարանում ստացել փականագործի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ 1988 թ. փետրվարին Բաքվում հոր սպանությունից հետո ընտանիքով տեղափոխվել է Ղրիմ։ Բայց վրեժի ցասումը նրան հասցրել է Ստեփանակերտ և նա զինվորագրվել է 7-րդ մոտոհրաձգային վաշտին, մասնակցել տասնյակ գյուղերի ազատագրմանը։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 16-ին Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղի պաշտպանական դիրքում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ալեքսեյ Առստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)